Ցեղասպանություն

Կիսում ենք եզդիների ցավն ու տառապանքները

3 Օգոստոսի, 2024

«Աշխարհաժողով» շարժումը հարգում է Իրաքի Սինջար քաղաքում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Աշխարհաջոհը» պահանջում է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) և այլ միջազգային հաստատություններ անցկացնեն արդար ու անկախ հետաքննություն այս հանցագործության պատճառների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկելով բոլոր մեղավորներին:

2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի Սինջար քաղաքում ԻԼԻՊ ահաբեկիչների կատարած ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Այս ողբերգական օրը և հաջորդող բոլոր օրերին «Աշխարհաժողովի» անդամները կիսում են եզդիների ցավն ու տառապանքները: Սակայն համերաշխության խոսքերը բավարար չեն:

Մինչ միջազգային հանրությունը շարունակում է կոչ անել պաշտպանել եզդիների իրավունքները, վերականգնել նրանց հողերը և պատժել մեղավորներին, եզդի համայնքի լիարժեք վերածնունդը մնում է կասկածի տակ՝ առանց տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքների:

«Աշխարհաժողովը» կոչ է անում եզդիներին միավորվել հայ ժողովրդի հետ՝ կառուցելու նոր, հզոր ու ծաղկուն Հայաստան, որը կպաշտպանի մեր ժողովուրդներին նմանատիպ ողբերգություններից ու ցնցումներից:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ մինչև 10,000 եզդի է սպանվել: 6,000-ից ավելի կանայք ու երեխաներ դարձել են սեռական բռնության, հարկադիր ամուսնությունների և ստրկության զոհ: Ահաբեկիչները նաև ավերել են եզդիների սրբավայրերը, այդ թվում՝ Սինջարի Շարֆադին տաճարը: Մոտ 200,000 եզդի տեղահանվել է, որոնցից շատերը մինչ օրս ապրում են Իրաքի Քրդստանի փախստականների ճամբարներում:

Որոնում կայքէջում