Գաղտնիության քաղաքականություն

«Աշխարհաժողով» համահայկական ազգային շարժումը (այսուհետ՝ «Շարժում») հարգում է ashkharazhokhov.org կայքէջի(այսուհետև՝ Կայքէջ) այցելուների և օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը և կիրառում իր բոլոր ուժերը վերջինիս պաշպանության համար։ «Գաղտնիությանքաղաքականությունը»(այսուհետ`«Քաղաքականություն»)բացատրում է, թե ինչ նպատակներով և ինչպես ենք մենք ապահովում Ձեր տվյալների անվտանգությունը, ինչպես նաև թե ինչ տեղեկատվություն ենք մենք հավաքում։

Կայքէջում գրանցման  ձևը լրացնելիս կամ Կայքէջ այցելելիս Դուք ինքնաբերաբար ընդունում եք Քաղաքականության  պայմանները։

Առկա Քաղաքականությունը օգտագործում է հետևյալ եզրույթները․

Կայքէջ֊ կայքերի միասնություն, տրամաբանական հաջորդականությամբ կապված, առանձին էջերով ձևավորված, որոնց մատչելիությունը իրականացվում է համացանցով, ashkharazkokhov.org  դոմենային անունով:

Կայքէջի այցելու֊ ֆիզիկական անձ, որ գրանցվել է էջում, ստեղծելով իր հաշվեգիրը (ակկաունտ)մեր համակարգում։

Անձնական տվյալներ֊ ֆիզիկական անձի մասին տվյալներ կամ տվյալների միասնություն, որ նույնականացվում է կամ կարող է նույնականացվել։

Անձնական տվյալների մշակում֊ Յուրաքանչյուր գործողություն կամ գործողությունների միասնություն, ինչպիսիք են անձնական տվյալների ժողովումը, գրանցումը,կուտակումը, պահպանումը, պատշաճեցումը,  փոփոխումը, թարմացումը, օգտագործումը և տարածումը, անդիմացումը, անձնական տվյալների ոչնչացումը, այդ թվում նաև տեղեկատվական ( ավտոմատացված) -համակարգերի օգտագործման միջոցով։

Այցելելով Կայքէջ և գրանցվելով, Դուք համաձայնում եք այդ քացաքականության, ինչպես  նաև Ձեր անձնական տվյալների և Ձեր մասին այլ տեղեկատվության օգտագործման հետ։

Ինչ տեղեկատվություն ենք մենք հավաքում Ձեր  մասին և ինչպես

֊Կայքէջ այցելելիս կամ այն օգտագործելիս ինքնաբերաբար կարող է առաջանալ հետևյալ տեղեկատվությունը․

֊Տեղեկատվություն, որ Կայքէջի օգտատերը նշում է մուտքի պահին․ անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, գտնման վայրի հասցե,  բնակության երկիր։

-տվյալներ,որ ստացվում են այցելուների և օգտատերերի մասին Google   Analyics-ի միջոցով․ օրը, ժամը, Կայքէջում եղած ժամանակը, այցելած էջերը, տվյալներ սարքի ևդիտարկիչի (բրաուզեր) մասին, IP հասցեն,  տեղայնացումը, Log-նիշքերը (ֆայլ), տեղեկություն սարքի մասին, որից իրականացվել է մուտքը Կայքէջ և այլն։

֊Cookies֊նիշքեր այնպիսի անձնական տեղեկությունների համար, ինչպիսիք են դիտարկիչի կամ օպերացիոն համակարգի տիպը, հղումի էջը, Կայքի ուղին,ինտերնետ֊մատակարարի(պրովայդեր) դոմենը և այլն։ Նպատակը ընդհանուր տեղեկությունն է այն մասին, թե օգտատերն ինչպես է օգտագործում Կայքէջը։ Cookies ֊նիշքերը հնարավորություն են տալիս կատարելագործել Կայքէջը օգտատերերի պահանջներին համապատասխան։

Cооkies֊նիշքերով հավաքած ողջ ինֆորմացիան  մենք  պահում ենք նույնականացում արգելող ձևաչափով։ Cookies-նիշքով ստացված տեղեկությունը չի կարող հասանելի լինել երրորդ անձանց։

Ի՞նչ նպատակով ենք մենք տեղեկատվություն հավաքում Ձեր մասին

Շարժումը զբաղվում է միայն այն տեղեկատվության վերամշակմամբ, որը օգտատերը տրամադրում է իր կամքով։Մենք իրավասու ենք օգտագործելու անձնական այն տեղեկատվությունը, որ ստանում ենք Կայքէջում օգտատերի գրանցման ժամանակ։

Տվյալների գրանցման նպատակը մեր և օգտատերերի միջև տեղեկությունների փոխանակման հնարավորություն ստեղծելն է։Ստացված տեղեկատվությունը օգտագործվում է բացառապես 

Շարժման կանոնադրությամբ որոշված  նպատակներին հասնելու համար։

Կապի տվյալները (էլ․ փոստ և հեռախոսի համար) մենք օգտագործում ենք Կայքէջի օգտատիրոջ հետ անձնական կապի կամ  էլ֊ հասցեներին փոստային ուղերձների զանգվածային առաքման, ինչպես նաևկարճ   հղումների ծառայություններով / SMS,VIBER, TELEGRAM, WhatsAPP և այլն/ կապի ապահովման համար։

Կայքէջի այցելուների մասին տեղեկությունները նույնպես հավաքվում են Կայքէջ  այցելության հարմարավետությունը բարձրացնելու համար։

Օգտատիրոջ մասին հավաքված տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման երրորդ անձի կողմից, բացի Հայասատանի օրենսդրությամբ և տվյալ Քաղաքականության որոշակի դրույթներով նախատեսված դեպքերից։

 Որքան ժամանակ է պահպանվում տեղեկատվությունը

Օգտատիրոջ անձնական տվյալների հեռացումը կատարվում  է  Կայքէջում գրանցման ժամանակ  հաշվեգրում (ակկաունտ) նշված սեփական էլ․ փոստից info@ashkharazhokhov.com  էլ․ փոստին  ուղարկված հայտի միջոցով։ 

Օգտատիրոջ անձնական տվյալների ամբողջական հեռացումը հիմք է ծառայում  բոլոր տեսակի հարաբերությունների դադարեցմանը Օգտատիրոջ հետ։ 

Cookies-նիշքերի պահպանումը և օգտագործումը Կայքէջում կարող է վերահսկվել այցելուի կողմից իր իսկ սարքի վրա։Այցելուն կարող է  էջերը ինքնուրույն հեռացնել ցանկացած ժամանակ։

Եթե այցելուն չի հեռացնում նիշքը, ապա նրանք պահպանվում են որոշակի ժամանակ՝ համաձայն փաստաթղթի « Ինչ տեղեկատվություն ենք  մենք հավաքում Ձեր մասին» բաժնի։

Ում է մատչելի տեղեկատվությունը

Մենք կարող ենք փոխանցել էլեկտոնային հասցեները և բջջային հեռախոսների համարները երրորդ կողմին՝  տեղեկատվական բնույթի հաղորդագրությունների տարածման նպատակով, օգտագործելով հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցներ, կարճ հաղորդագրությունների ծառայություններ/ SMS, Viber, Telegram, WatsApp և այլն/։ 

Երրորդ կողմը օգտագործում է այդ տեղեկատվությունը իրազեկման բնույթի լրատվական ծառայություն իրականացնելու համար՝հեռախոսային և էլեկտրոնային կապի միջոցների, կարճ հաղորդագրությունների ծառայությունների (SMS, Viber, Telegram, WatsApp և այլն) միջոցով` մեր անունից։

Ձեր էլեկտրոնային փոստին արված առաքումից կարելի է հրաժարվել անմիջականորեն ստացված նամակի միջոցով։

Կայքէջը կարող է անցման հղում պարունակել այլ էջեր, օրինակ՝ սոցցանցեր(Facebook, X, You Tube, Instagram և այլն) կամ Telegram-ի ալիք։ Կողմնակի կայքէջերի գաղտնիության քաղաքականության համար մենք պատասխանատվություն չենք կրում և խորհուրդ ենք տալիս ծանոթանալ այդ կայքէջերի գաղտնիության քաղաքականությանը։

Տեղեկատվության պաշտպանության նախազգուշական միջոցները

Կայքէջի բոլոր տվյալների պահպանումն ու փոխանցումը անվտանգ է։Մենք կիրառում ենք բոլոր միջոցները անձնական տվյալների օգտագործման անվտանգությունն ու գաղտնիությունն  ապահովելու համար։Ցանկացած անձնական տեղեկություն կայքէջում ծածկագրվում է։ Պաշպանված էջերը ունեն հատուկ նշան դիտարկիչի(բրաուզեր) հասցեների տողում՝փակված կախովի կողպեքի տեսքով։

Գաղտնի տվյալները` բջջային համարները, էլեկտրոնային հասցեները,  օգտատիրոջ մասին գաղտնի տեղեկատվություն են։

Մենք աշխատում ենք պաշտպանել անձնական  տեղեկատվությունը,  բայց զգուշացնում ենք հնարավոր կիբերգրոհների և այլ չնախատեսված հանգամանքների անբարենպաստ հետևանքների մասին։Ըստ այդմ, Կայքէջում  ցանկացած տեղեկություն զետեղելիս, օգտատերը պետք է հիշի վտանգի առկայության մասին և ընդունի դա։

 Տեղեկատվության մշակման  համաձայնություն

Համաձայնելով  Քաղաքականության հետ ևմեզ տեղեկատվություն տրամադրելով իր մասին,  Օգտատերը այդ տեղեկատվությունը օգտագործելու համաձայնություն է տալիս։ Բայց նա միշտ կարող էայդ համաձայնությունը ետ կանչել՝ իր հաշվեգիրը (ակկաունտ) և Կայքէջում եղած անձնական տվյալները հեռացնելով։ Դրա համար անհրաժեշտ է հարցում ուղարկել info@ashkharazhokhov.com էլեկտրոնային փոստին այն հասցեից,որը նշվել է Կայքէջում գրանցվելիս։

Ուշադրություն դարձրեք, որ դրանից հետո մենք դադարեցնում ենք Ձեզնից տեղեկատվության ընդունումը։ Նման դեպքում Օգտատերը նորից պետք է գրանցվի Կայքէջում։

Այցելելով Կայքէջ, Դուք համաձայնում եք cookies֊ նիշքերի(ֆայլ) մշակմանը, որոնք նպաստում են Կայքէջի  աշխատանքի բարելավմանը և փորձի դրական աճին։ Cookies֊ նիշքերը պահպանվում են սարքում, Դուք կարող եք ինքներդ հեռացնել դրանք Ձեր սարքից ցանկացած պահին։ 

Տեղեկատվության տրամադրումը երրորդ անձի

Եթե օգտատիրոջ գրանցման ժամանակ նրա անձնական տվյալներում սխալ է հայտնվել, մենք անում ենք ամեն ինչ անճշտությունը ուղղելու կամ, հեռացնելու համար, եթե միայն օրենքը կամ  օրինական գործնական  նպատակը  չի նախատեսում պահպանել այն։

Օգտատիրոջ մասին երրորդ անձանց մենք տեղեկություններ չենք հաղորդում առանց Օգտատիրոջ համաձայնության կամ դատարանի որոշման։

Փոփոխությունների ներմուծում Քաղաքականության մեջ

Փոփոխություններ այս  Քաղաքականության մեջմենք կարող ենք մտցնել միակողմանիորեն։ Արված փոփոխությունները ուժի մեջ են մտնում  Կայքէջում հրապարակվելուց հետո, երեք օրացուցային օրվա ընթացքում։ Եթե փոփոխությունները էական լինեն, մենք կտեղեկացնենք Ձեզ էլեկտրոնային փոստով (գրանցման ժամանակ նշված հասցեով) կամ Կայէջում արված ծանուցումով՝ մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը։

« Գաղտնիության քաղաքականության» հետ կապված բոլոր հարցերով խնդրում ենք դիմել ashkharazhokhov@gmail.com հասցեով։ Նամակում նշել թեման՝ «Գաղտնիության քաղաքականություն»։

Դարձեք համահայկական «Աշխարհաժողով» շարժման մասը

Միանալ

Որոնում կայքէջում