Էկոլոգիա

Ձեռքերդ հեռու Իրանից։ Շարժումը դիմել է միջազգային բնապահպանական կազմակերպություններին

18 Մարտի, 2025

«Աշխարհաժողով» համահայկական շարժումը կոչ է անում միջազգային բնապահպանական կազմակերպություններին ճնշում գործադրել ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարությունների վրա՝ կանխելու հումանիտար աղետը Պարսից ծոցի ավազանում՝ Իրանի նկատմամբ հարվածների դեպքում՝ ուղղված նրա ատոմային և նավթային օբյեկտներին։ Եթե նման հարվածներ իրականացվեն, ապա տարածաշրջանի երկրները կդառնան առանց ջրի ընդամենը երեքից յոթ օրում։

Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով, էկոլոգիական աղետը կվերաբերի այնպիսի երկրներին, որոնց համատեղ բնակչությունը կազմում է մոտ 150 միլիոն մարդ։ Սա կբերի աննախադեպ ու վերահսկելի միգրացիայի Ասիայի և Եվրոպայի միջև բոլոր ուղղություններով, ներառյալ նաև Հարավային Կովկասը։

Ներկայումս Պարսից ծոցի երկրների մեծ մասը՝ Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քուվեյթ, Կատար, Բահրեյն և Օման, կախված են ծովային ջրից, որը մաքրվում է աղազերծման կայաններում։ Այս երկրներում խմելու ջրի 90-98 տոկոսը աղազերծված ծովային ջուր է։ Կայանները տեղակայված են ծովափնյա տարածքներում և ծայրահեղ խոցելի են թե՛ հրթիռային հարվածների, և թե՛ նավթի կամ քիմիական նյութերի աղտոտման համար։

Ավելին՝ նավթային բեռնատարների կամ պահեստարանների պայթյունների դեպքում հնարավոր է նավթի արտահոսք Պարսից ծոց։ Դա ծովի ջուրը կդարձնի ոչ պիտանի աղազերծման համար երկար ժամանակով։ Քիմիական նյութերի և նավթի ազդեցությունը տեխնիկայի վրա կարող է դադարեցնել ջրի մաքրման գործընթացը շաբաթներով։

Նույնիսկ եթե ռազմական գործողությունների հետևանքով կայանները ֆիզիկապես չեն վնասվի, ապա տեխնոլոգիական գործընթացը կխախտվի՝ ծագող ռազմական լարվածության պատճառով դադարեցնելով անհրաժեշտ նյութերի, պահեստամասերի և քիմիական նյութերի ներկրումը։ Արդյունքում՝ խմելու ջրի արտադրության ծավալները կրճատվելու են։ Սա կարող է բերել համատարած խուճապի, բռնության աճի և սոցիալական անկարգությունների։

«Աշխարհաժողովը» պատրաստ է համակարգել այս հակապատերազմական նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա խուսափել հումանիտար աղետից և կանխել Մերձավոր Արևելքում նոր պատերազմի խորացումը՝ հանուն Եվրասիայի բոլոր ժողովուրդների և պատասխանատու կառավարությունների բարօրության։

Որոնում կայքէջում