«Աշխարհաժոխով» շարժման գաղափարախոսությունը ցույց է տալիս հայ ժողովրդի առաքելությունը

«Աշխարհաժոխով» շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը իր տեսաուղերձում պատմել է շարժման գաղափարախոսության մասին:
««Աշխարհաժոխովի» գաղափարախոսությունը ցույց է տալիս հայ ժողովրդի և հայոց հողի առաքելությունը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց հիման վրա մենք պետք է վերակենդանացնենք Հայաստանը։ «Աշխարհաժողովը» հավասարապես պատկանում է ողջ հայ ժողովրդին՝ ապրի նա Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս։Շարժումը դեմ է հայության մասնատմանը ըստ հավատքի, բնակության երկրի, ծննդավայրի կամ հաղորդակցության լեզվի», — նշել է քաղաքական գործիչը։
«Աշխարհաժողովը» հայամետ շարժում է, որը ծառայում է բացառապես հայ ժողովրդին, այլ ոչ թե օտար պետություններին։Մենք ներկայացնում ենք հայ ժողովրդի շահերը Հայաստանում և ողջ աշխարհում։
««Աշխարհաժողովը» Հայաստանում արդարացի հասարակության կառուցման նպատակ է դրել․ այն կերաշխավորի կրթության և առողջապահության մատչելիության հավասար հնարավորություններ քաղաքացիներին, անկախ նրանց նյութական հնարավորություններից կամ հասարակական ծագումից։
Հայաստանի ողջ նյութական հարստությունը և բնական ռեսուրսները պետության կողմից պետք է բաշխվեն հօգուտ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության, այլ ոչ թե փոքրամասնության։ Այսինքն, Հայոց հողի բնական ռեսուրսները, այդ թվում՝ դաշտերը, լեռները, գետերը, լճերը,հանքերը, ընդերքը հայ ժողովրդի սեփականությունն են, որոնց արդարացի բաշխման իրավունքը ժողովուրդը փոխանցում է «Աշխարհաժողովին»», — բացատրեց Ծատուրյանը։
Նրա կարծիքով, Հայաստանը պետք է դառնա վերդաշնային պետություն և իր չեզոքության կարգավիճակը բարձրաձայնի միջազգային հարթակում։
«Շարժումը դեմ է հանդիսանում Հայաստանի անդամակցությանը ցանկացած ռազմա֊քաղաքական միությունների, լինի դա ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ։ Որովհետև աշխարհն ավելի ընդարձակ է, քան Ռուսաստանն ու Թուրքիան, աշխարհն ավելի լայն է, քան Ռուսաստանն ու Արևմուտքը։ Հայաստանը պետք է փոխշահավետ հարաբերություններ կառուցի Արևելքի հետ, որ հնարավորություն կտա մեր երկրին հաշվեկշռել հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի երկրների հետ»։
Ծատուրյանը պաշտպանում է Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Արևմուտքի «բուֆերային» պետության դերից։
Համահայկական շարժման հիմնադիրը հանդես է գալիս համագործակցությունը կոնկրետ երկրների հետ այն ոլորտներում, որտեղ որոշակի ժամանակահատվածում դա կարող է ձեռնտու լինել Հայաստանին:
«Արևելքի հետ համագործակցությունը բոլորովին չի բացառում համագործակցությունն Արևմուտքի հետ։ Նույնիսկ ընդհակառակը։ Քանզի Հայաստանը հայ ժողովրդի սեփականությունն է,որն իրավասու է ինքնուրույն որոշել ինչ չափով և որ արտաքին գործընկերների հետ համագործակցել»։
«Աշխարհաժոխով» համահայկական շարժման գաղափարական հիմքերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Գաղափարախոսություն» բաժնում։