Ո՞վ ենք մենք
- «Աշխարհաժողովը» հավասարապես պատկանում է ողջ հայ ժողովրդին՝ ապրի նա Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս։Շարժումը դեմ է հայության մասնատմանը ըստ հավատքի, բնակության երկրի, ծննդավայրի կամ հաղորդակցության լեզվի։
- «Աշխարհաժողովը» հայամետ շարժում է, որը ծառայում է բացառապես հայ ժողովրդին, այլ ոչ թե օտար պետություններին։Մենք ներկայացնում ենք հայ ժողովրդի շահերը Հայաստանում և ողջ աշխարհում։
- Շարժման գաղափարախոսությունը հիմնված է Հայկական երազանքի՝ ապագայի համազգային տեսլականի վրա, որը թույլ կտա հայ ժողովրդին Մեծ Հայքի վերածնունդի միջոցով իրականացնել իր առաքելությունը։
- Առաքելությունը գործում է զուտ այն սիրո շնորհիվ, որ ծնում է ժողովրդի միասնությունը։ Իր հերթին,միասնությունը տալիս է ժողովրդին ուժ, որ մղում է Հայաստանը դեպի հաղթանակ և ազատություն։Ներհայկական հարաբերությունների բարոյական պահվածքը առաջնային նշանակություն ուներ պատմական ժամանակաշրջանների ընթացքում։Երբ մեր հարաբերությունները կառուցվում էին սիրո վրա, հայկական պետականությունը աղբյուրի նման իր ճանապարհն էր բացում դեպի երկրի երես։
- Մենք բոլորս կախված ենք միմյանցից, իսկ միասին, միավորված մի համայնական հոգով, դառնում ենք հայ ժողովուրդ։ Այդ իսկ պատճառով անհատ հայերի գործած մեղքերը ծանր բեռի նման ճնշում են ողջ հայ ժավավրդին, քանի որ վնասում են համայն հայության հոգին։
Հայը և նրա հայկական հողը
- «Հայ» բառազգը թարգմանվում է որպես «ազնվազարմ», իսկ մեր պետության անունը՝ «Հայաստան», որպես « ազնվազարմ մարդկանց երկիր»։ Հայն առաջին հերթին հոգևոր արժեքների կրող է։Իսկական հայ լինելու համար բավական չէ հայկական գեներ ունենալ։ Հայազգի ծնողերը, լեզվի իմացությունը նույնպես բավարար չեն հայ համարվելու համար։
- Հայ ժողովրդին միավորում են արյունակցական կապերը,պատկանելիությունը հայոց հողին և հայոց ճակատագրի միասնական տեսլականը,որն է Հայաստանի վերածնունդը հանուն պատմական և հասարակական արդարության։
- Երկիրը հողն է, որի վրա ժողովուրդը հազարամյակներ շարունակ վերարտադրում է իրեն։ Երկիրը հայկական նույնականության հիմքն է։Երկիրն է իր մեջ պահում հոգևոր և նյութական ժառանգությունը։Զուտ իր պարարտ հողի վրա դեպի վեր աճող ու ճյուղերը փռող ծառի նման, հայ ժողովուրդը պիտի ապրի ու պտուղ տա իր Հայրենիքում, որպեսզի պահպանի անտեսանելի, բայց իր համայնական հոգու համար զգալի կապը հողի հետ։
- Հայ մարդը իր հողի իսկական տերն է դառնում, երբ վարում է և խնամում այն։Այդ պատճառով էլ հողը եղել և մնում է ժողովրդի հարստության հիմնական աղբյուրը։Հողը միշտ կարևոր է դրամագլխից, քանի որ դրամագլուխը կարելի է մի երկրից մյուսը տեղափոխել, իսկ հողը չես կարող սայլին բարձել ու տանել ավելի ապահով տեղ։ Հողը կարևոր է աշխատանքից, այն կարող է հարատևել առանց աշխատանքի, նույնիսկ առանց մարդու, իսկ աշխատանքը, այդ թվում և մտավոր,առանց հողի հետ կապի կորցնում է ամեն իմաստ, դառնում խոցելի, ոչ շոշափելի։
- Արևմուտքում Հայաստանը սկսվում է Եփրատ գետից և արևելքում ավարտվում Քուռ գետով։Այն հայը, որ մերժում է Մեծ Հայքի 15 աշխարհների պատկանելիությունը Հայաստանին, իրավունք չունի հայ կոչվելու, քանզի երկրի մերժումը նշանակում է սեփական անձի մերժում։ Նրանով է վերասերվում ազգը՝ շարունակելով անցյալից ձգվող թելը։
- Արարատ լեռը և Վանա լիճը զուտ ազգային խորհրդանիշներ չեն։Նրանք այն ուժի կենտրոններն են, որոնց վրա Հայկ նահապետը և նրա ժառանգները հիմնեցին հայկական քաղաքակրթությունը։ Ամեն մի ժողովուրդ ունի ուժի իր կենտրոնները, որ կտակված են հենց իրեն։Այո, հայ երեխաները ծնվում և մեծանում են օտարության մեջ, բայց ժողովուրդը, որ մեր քաղաքակրթության շարժիչն է,նման է այն բույսին, որ կարող է իր ուժը բացահայտել միայն հայրենի հողի վրա։ Վանա լճի ափերին ծագած քաղաքակրթությունը այնտեղ էլ կվերածնվի։
- Մեր ժողովրդի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է, որը սրբազան նշանակություն է ունեցել մարդկության համար Նոյան տապանից դեռ շատ առաջ, քանզի այնտեղ է գտնվել Եդեմը՝ Դրախտ֊այգին, առաջին բնակավայրը մարդկանց։
- Յուրաքանչյուր հայ կամ հայուհի պետք է հիշի․նաինքն է այն որմնաքարը, որի վրա պետք է վերածնվի Հայաստանը։Եվ այդ քարը պետք է սրբատաշ լինի, որպեսզի իրականացնի իր կոչումը։ Եթե դու ուսուցիչ ես, որ կրթություն ես տալիս հայ մանուկներին,տու՛ր նրանց ոչ միայն գիտելիք, այլև Հայրենիքի հանդեպ քո սերը։Այլապես գիտելիքը կորցնում է իր իմաստը։ Եթե դու Հայաստանը պաշտպանող զինվոր ես, օրինակ եղիր մերձավորիդ համար, տուր նրան քո փորձը, որ ունես,և վաղը դուք մի ամբողջություն կլինեք։Եթե հողագործ ես, որ արդար քրտինքով հաց ես աճեցնում քո և հարազատներիդ համար, իմացի՛ր․ հայկական երազանքը պատկանում է նրանց, ովքեր ոռոգում են այն ոչ միայն արյունով, այլև քրտինքով։ Եթե դու բժիշկ ես, որ բուժում է մարդկանց, իմացի՛ր․քո ձեռքերը մոտեցնում են այն Մեծ օրը,երբ մեզնից յուրաքանչյուրը կդնի իր քարը այն Հայաստանի հիմքում, որի մասին երազում ենք բոլորս։
Ինչպիսի Հայաստան ենք մենք կառուցում
- «Աշխարհաժողովը» Հայաստանում արդարացի հասարակության կառուցման նպատակ է դրել․ այն կերաշխավորի կրթության և առողջապահության մատչելիության հավասար հնարավորություններ քաղաքացիներին, անկախ նրանց նյութական հնարավորություններից կամ հասարակական ծագումից։
- Հայաստանի ողջ նյութական հարստությունը և բնական ռեսուրսները պետության կողմից պետք է բաշխվեն հօգուտ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության, այլ ոչ թե փոքրամասնության։ Այսինքն, Հայոց հողի բնական ռեսուրսները, այդ թվում՝ դաշտերը, լեռները, գետերը, լճերը,հանքերը, ընդերքը հայ ժողովրդի սեփականությունն են, որոնց արդարացի բաշխման իրավունքը ժողովուրդը փոխանցում է «Աշխարհաժողովին»։
- Հայ ժողովուրդը պարտավոր է իր ձեռքը վերցնել սեփական ճակատագիրը,այլ ոչ թե հույսը դնել օտար տերությունների վրա։Ամեն մի ժողովուրդ, ինչպես և ամեն մի մարդ, իր ճակատագիրն ունի և իր առաքելությունը աշխարհում։ Հայ ժողովրդի առաքելությունն է սեփական արատների հաղթահարման միջոցով հասնել հաղթանակի և անկախության։ Ազատությունն ու անկախությունը անհնար են առանց բարոյականության՝ հիմնված մերձավորի հանդեպ սիրո վրա։ Առանց սիրո չկա ազատություն, առանց ազատության չկա ժողովրդի բարգավաճում՝ նրա ստեղծագործական ներուժի բացահայտում։Միայն իր ազատագրումից հետո հայ ժողովուրդը կդառնա փարոս հարևան ժողովուրդների համար։
- Հայաստանը իր հարևանների հետ հարաբերություննեըը կառուցում է հավասարության սկզբունքի հիման վրա։Ոչ մի այլ ժողովուրդ իրավունք չունի իր կամքը պարտադրել հայ ժողովրդին։
- Հայաստանը պետք է դառնա վերդաշնային պետություն և իր չեզոքության կարգավիճակը բարձրաձայնի միջազգային հարթակում։ Շարժումը դեմ է հանդիսանում Հայաստանի անդամակցությանը ցանկացած ռազմա֊քաղաքական միությունների, լինի դա ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ։ Որովհետև աշխարհն ավելի ընդարձակ է, քան Ռուսաստանն ու Թուրքիան, աշխարհն ավելի լայն է, քան Ռուսաստանն ու Արևմուտքը։ Հայաստանը պետք է փոխշահավետ հարաբերություններ կառուցի Արևելքի հետ, որ հնարավորություն կտա մեր երկրին հաշվեկշռել հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի երկրների հետ։
- Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի հաշվեկշռված։ Հայաստանը չի կարող լինել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Արևմուտքի «կցորդ» երկիր։ Դա հղի է մշտական պատերազմների սպառնալիքով։ Ի՞նչ է իրենից ներկայացնում «կցորդ երկիրը»։ Դա մի տիրույթ է, որ առաջնագիծ է ծառայում օտերերկրյա շահերի համար։ Ինչպես մեքենայի թափարգելը, որն իր վրա է վերցնում հարվածը ուրիշ մեքենայի կամ այլ ֆիզիկական մարմնի հետ բախվելիս։ Հիշի՛ր, հայ․ « թափարգելը» միշտ զոհաբերվում է։
- «Աշխարհաժողովը» հանդես է գալիս որոշակի երկրների հետ համագործակցության օգտին այն բնագավառներում, որոնք կարող են որոշակի ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին։ Արևելքի հետ համագործակցությունը բոլորովին չի բացառում համագործակցությունն Արևմուտքի հետ։Նույնիսկ հակառակը։ Քանզի Հայաստանը հայ ժողովրդի սեփականությունն է,որը իրավասու է ինքնուրույն որոշել ինչ չափով և որ արտաքին գործընկերների հետ համագործակցել։