Պատերազմ

«Աշխարհաժողովը» կոչ է անում հրադադարի Մերձավոր Արևելքում

2 Հոկտեմբերի, 2024

Մերձավոր Արևելքում Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ընթացող  անզիջում հակամարտության վերջին սրացումները գնալով է՛լ ավելի մտահոգիչ են դառնում։ Իսրայելի կողմից իրավիճակի սրման և սադրիչ գործողությունների արդյունքում ընդարձակվում է ռազմական գործողությունների թատերաբեմը, որի հետևանքով հակամարտությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր պատերազմական օջախների ձևավորմանը։

Վստահ ենք, որ իրավիճակի սրման որոշումը կայացվել է տարածաշրջանից դուրս գտնվող շահագրգիռ ուժերի կողմից։ Ուստի, դատապարտելով Իսրայելի կողմից ոչ համարժեք գործողությունները, կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապա՛ղ դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումներից, քանզի այն հղի է բոլորի համար անդառնալի կործանարար հետեւանքներով։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շոշափելի քայլել ձեռնարկել տարածաշրջանում հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

Որոնում կայքէջում