Շրջաններ
  • Աղձնիք
  • Այրարատ
  • Արցախ
  • Բարձր Հայք
  • Գուգարք
  • Կորճայք 
  • Մոկք 
  • Պարսկահայք
  • Սյունիք
  • Տայք
  • Տուրուբերան
  • Ուտիք 
  • Վասպուրական
  • Ծոփք
  • Փայտակարան 

Հայոց հողը զուտ ժողովրդի կենսատարածք չէ։ Հողը հայ ժողովրդի բարոյականության աշխարհագրական արտահայտությունն է։ Հայ մարդը հոգևոր արժեքների և ժառանգականության համադիր հաշվեկշիռն է։ Եվ այն հայը, ով մերժում է Մեծ Հայքի 15 աշխարհների պատկանելիությունը Հայաստանին, բարոյական իրավունք չունի հայ կոչվելու։ 

Լեզվի իմացությունը և հայ ծնողներից սերումը բավարար չէ հայ կոչվելու համար։ Իսկական հայը նա է, ով ճանաչում է Հայաստանը Եփրատից մինչև Քուռ սահմաններում։

Ցավոք սրտի, հայերից ոմանք այսօր ամաչում են հրապարակել  Հայաստանի իրական քարտեզը, որպեսզի « չնեղացնեն հարևաններին»։

«Աշխարհաժողով» շարժումը հավատում է հայկական երազանքին, որն է հայկական հարցի արդարացի լուծումը։ Դրա համար մենք հրապարակում ենք հայկական պետության միակ օրինական քարտեզը։

Համոզված ենք, որ հայկական հարցը կարող են վճռել միայն այն հայերը, ովքեր հավատում են մեր պետության վերածնունդին։

Հայաստանի սահմանները սկիզբ են առնում ամեն մի հայի և հայուհու սրտում։Միայն այնտեղ, սրտի խորքում է գտնվում Հայկական հարցի՝ Մերձավոր Արևելքի ու Կովկասի այդ մեծագույն առեղծվածի պատասխանը։ Եվ ինչքան լայն է բացված հայի սիրտը իր ժողովրդի համար, այնքան նա մոտ է հայոց իրական սահմաններին։ Քանզի Հայաստանի քարտեզը նրա սրտի ուրվագիծն է։

Եվ այսպես, մեր ցուցադրած քարտեզը մի կարևոր նպատակ ունի՝ պահպանել հայ ժողովրդի, նաև Կովկասի ու Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների ինքնությունը։Յուրաքանչյուր ժողովուրդ Աստծուց այնքան հող է ստացել, որքան պետք է եղել սեփական առաքելության իրականացման համար։Հայերին տրված էր մեծ պետություն, ավելի քան 275 858 քառ․ կմ տարածքով։

Ինչի՞ց այս ամենը սկիզբ առավ։ 2024 թվականի օգոստոսի 11֊ին լրանում է 4516 տարին այն պահից, երբ հայերի նախահայր Հայկը հիմնեց Հայաստանը, Բաբելոնի բռնապետ Բելին հաղթելուց հետո։ Հայկյան ժամանակներից մինչև Հայաստանի առաջին բաժանումը 387թ․ Ք․ հ․ մեր Հայրենիքը ապրում էր Եփրատից մինչև Քուռ ընկած սահմաններում։ Այդ սահմանները Հայաստանը պահել է 2879 տարի։

Մարդկության պատմության մեջ չկա մի ժողովուրդ, որ այդքան երկար պահպանած լինի իր պետության սահմանները։ Օրինակ՝ Հռոմեական կայսրությունը գոյատևել է 500 տարի, Բյուզանդիան՝ 1000 տարուց մի փոքր ավելի։ Օսմանյան կայսրությունը` 623 տարի, Ռուսաստանի կայսրությունը՝ համարյա 200 տարի։

Հայոց պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ Հայաստանը սեղմվել է իր սահմաններում կամ էլ հակառակը, տարածվել է, ինչպես Ք․Ա․ առաջին դարում՝ Տիգրան II Արտաշիսյանի ժամանակ։

Եղել է Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակը, միջերկրածովյան պետության, որը գոյատևեց 344 տարի՝ XI դարի վերջին քառորդից մինչև XV դարի առաջին քառորդ։ Կիլիկիան, որ հայոց  պետականության պատմության համեմատաբար փոքր հատված է կազմում, ավելի երկար պատմություն ունի, քան Մոնղոլական  կայսրությունը, ավելի երկար, քան Ռուսական կայսրությունը։

Կայսրությունները փոխարինել են մեկը մյուսին Հայաստանի ճակատագրում, բայց հայկական պետականության կրակը երբեք չի մարել։Գաղութարարների դեմ պայքարելով, հայոց իշխաններն ու զորավարները քանիցս ապստամբություններ են բարձրացրել․ դրա վառ ապացույցն է Դավիթ բեկի ապստամբությունը Արցախի, Սյունիքի և Նախիջևանի մելիքություններում XVIII դարի առաջին քառորդում։

Դարեր շարունակ հայ ֆիդայիների վարած ազատագրական պայքարը XX դ․ սկզբին դրեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերը, բայց բոլշևիկյան և թուրքական զավթումների հետևանքով ժողովուրդը զրկվեց իր բնիկ հողերից Արևմուտքում և Արևելքում։

Այդ ժամանակներից մինչև այսօր մեզ բառացիորեն խցկում են այսպես կոչված  խորհրդային սահմանի մեջ, որն իրականում հայ ժողովրդի համար զուտ դագաղ է։ Որովհետև առանց Բարձր Հյաքի, Տորուբերանի, Նախիջևանի, Արցախի, Ուտիքի և մյուս աշխարհների հայերը չեն կարող պահպանել իրենց ազգային ինքնությունն ու պետականությունը։

 Չկա ոչ մի «պատմական» ու «ժամանակակից» Հայաստան։ Կա միայն մի Հայաստան՝ իր 15 աշխարհներով։ԵՎ հայկական հողերի ավելի քան 90%-ը բռնազավթված է Թուրքիայի և Բաքվի ֆաշիստների կողմից։ 

Չի կարելի Հայաստանը մաս֊մաս սիրել։ Ասենք, ընդունել Սյունիքը, բայց մերժել Արցախը կամ Բարձր Հայքը։ Չէ՞ որ Հայաստանը որոշակի երևույթ է որոշակի սահմաններով։ Երբ դուք սիրում եք կնոջը կամ երեխային, դուք սիրում եք ամբողջովին, հոգին ու մարմինը, ոտքից գլուխ։ Այդպես էլ մենք՝ հայերս պիտի սիրենք մեր Հայրենիքը, բացարձակ սիրով։Ճանաչելով նրա ֆիզիկական սահմանները Եփրատից մինչևև Քուռ, քանզի այլ սահմաններ Հայաստանը չունի։ Մնացած ամենը զավթիչների և նրանց գաղութարար դրածոների հորինվածքներն են։

Հայ ժողովրդի ապագան իսկապես կախված է յուրաքանչյուրիս բարոյական ընտրությունից։ Մեր ապագան որոշվում է ոչ թե Մոսկվայում, Բաքվում, Անկարայում կամ Լոնդոնում, այլ քո սրտում, այստեղ և հիմա։

Կա՛մ դու հրաժարվում ես թշնամու պարտադրած իրականությունից ու բռնազավթումից և ընտրում ես Հայկական երազանքը նոր իրականություն կառուցելու համար, կա՛մ համաձայնում ես բռնազավթման և ստրկության։

Դարձեք համահայկական «Աշխարհաժողով» շարժման մասը

Միանալ

Որոնում կայքէջում