Հասարակություն

Սարգիս Ծատուրյանը հայտարարել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին

7 Հուլիսի, 2024

Հայազգի քաղաքական գործիչ Սարգիս Ծատուրյանը հայտարարեց «Աշխարհաժողով» համահայկական շարժման մեկնարկի մասին: Վերջին երկու տարիներին նա Հայաստանի և Սփյուռքի իր գաղափարակիցների հետ միասին համակարգային ճգնաժամից ելք էր փնտրում հայ ժողովրդի համար։

«Մենք գտել ենք այդ ելքը։ Այսօր ես ձեզ պարզապես հերթական կուսակցություն կամ շարժում չեմ առաջարկում։ Հրավիրում եմ ձեզ բռնել միմյանց ձեռքերը և միասին վերականգնել ժողովրդական հնագույն ինստիտուտը։ Խոսքը «Աշխարհաժողովի» մասին է։

Ի՞նչ է «Աշխարհաժողովը». Սա Մեծ Հայքի բոլոր 15 աշխարհների ժառանգների ժողովն է։ Համախմբվելով այս մարմնի շուրջ՝ ժողովուրդը հազարամյակներ շարունակ որոշել է պատերազմի և խաղաղության հարցերը, օրենքներ է սահմանել, որոնցով ապրել է, նշանակել է թագավորներ, և նաև միավորվել է օտար զավթիչներին դուրս մղելու համար», — ասել է Ծատուրյանը:

«Աշխարհաժողով» համահայկական շարժման հիմնադիրը համոզված է որ պետկ է վերջ դնել հայ ժողովրդին անընդհատ դավաճանող քաղաքական գործիչներին: Ուստի նա առաջարկում է «վերստեղծել ինստիտուտ, որտեղ ժողովուրդն ինքնուրույն կորոշի իր ճակատագիրը»։

«Մեզանից յուրաքանչյուրը հայկական հողի որոշակի հատվածի ժառանգորդն է, որը նա պետք է ներկայացնի Աշխարհաժողովում։ Օրինակ՝ ես՝ Սարգիս Ծատուրյանս, Ուտիքից եմ։ Եթե Դուք Բարձր Հայքից, Տայքից, Նախիջևանից, Սյունիքից, Արցախից, Արարատից կամ Հայքի մեկ այլ աշխարհից եք, ապա սպասում եմ Ձեր մասնակցությանը»։

Ծատուրյանը ընդգծել է որ շարժումը նպատակ ունի վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Ո՛չ Խորհրդային Հայաստանն, այլ իրական Հայաստանը, որը թուրքերը գողացել են մեր պապերից ու նախապապերից: Մեզ ուրիշինը պետք չէ, բայց մերը ոչ ոք չենք տա», — ամփոփեց «Աշխարհաժողով» շարժման հիմնադիրը:

Եթե ​​ դուք համարում եք ձեզ Հայաստանի սեփականատերը, ով պատասխանատու է հայոց հողի համար և երազում է հայրենիքի վերածննդի մասին, միացեք «Աշխարհաժողով» համահայկական շարժմանը:

Որոնում կայքէջում